azatutyun.am: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է Հայաստանի անկախության 30-ամյակի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր, սակայն չի մասնակցի դրանց։ Այդ մասին «Ազատությանը» հայտնել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ առանց մանրամասնելու։
Առայժմ չի հաջողվել նույն հարցով տեղեկատվություն ստանալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակներից։