tert.am: Կրեմլն ափսոսանք է հայտնել՝ կապված Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքերը չընդունելու մասին Թուրքիայի հայտարարության առնչությամբ և հույս է հայտնել, որ երկրի դիրքորոշումը թերակղզու հարցով կփոխվի:
«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները և մենք բացեիբաց ասում ենք այդ մասին մեր թուրք գործընկերներին: Ղրիմի թեման այն հարցն է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, սակայն հուսով ենք, որ ժամանակի հետ քաղաքական կամք կդրսևորվի, և Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը՝ տուրք տալով ճշմարտությանը և գործերի իրական դրությանը»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: