«Նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։
Հայաստան դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։
Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։
Թուրքը մեր դրոշն է ջնջում, Նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։
Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը»,- գրել է Գալստյանը: