tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի կողմից Մեծ Սահարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին վնասազերծելու մասին:
«Մեծ Սահարայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուին չեզոքացվել է ֆրանսիական զորքերի կողմից»,-գրել է Մակրոնը Twitter-ում:
Նրա խոսքով, սա ևս մեկ խոշոր հաջողություն է Սահելում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: