tert.am: Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ երկրները միակարծիք են և օգնություն ցույց կտան Տաջիկստանին Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, ԱԳ նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստի ավարտին:
Վերջինս ընդգծել է, որ իրավիճակն Աֆղանստանում հատկապես անհանգստացնում է ՀԱՊԿ-ին: