ՀՀ-ում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է. ԱԺ նախագահ

Հայաստանում այսօր լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է:

Նման համոզմունք է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ժողովրդավարության միջազգային օրվա առիթով «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառմամբ:

ԱԺ նախագահը հիշեցրել է՝ ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում ընդունված բանաձևն ամրագրում է, որ, չնայած ժողովրդավարության ընդհանրությանը, չկա ժողովրդավարության մեկ մոդել։

«Հայաստանում ընդամենը մի քանի տարի առաջ «ժողովրդավարություն» հասկացությունը հիմնականում դասագրքերում էր: Ժողովրդավարական արժեքների մասին խոսելիս՝ պարտադիր խոսվում էր «քաղաքական կամքի» բացակայությունից: 2018 թվականի հեղափոխությունը ժողովրդին վերադարձրեց իշխանությունը՝ մերժելով տրաֆարետային ժողովրդավարության կեղծ ձևակերպումները: Այսօր մեր երկրում լիարժեք ժողովրդավարության սեփական մոդելի ձևակերպումն արդեն ամենօրյա աշխատանք է՝ զուգակցված բոլորիս ջանքերով և մեծ համբերությամբ»,-նշել է Սիմոնյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով