tert.am: Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության շրջանակում միութենական ծրագրերի իրականացումը չի նախատեսում պետությունների ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ինքնիշխանության կորուստ: Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք միտումնավոր թույլ չտվեցինք արտահոսք նախապատրաստման փուլում, քանի որ տեսակետները հաճախ փոխվում էին: Մենք ցանկանում էինք բելառուսական և ռուսական հասարակությանը ծանոթացնել արդեն պատրաստի տարբերակի հետ, որը ենթադրությունների տեղիք չէր տա: Միութենական ծրագրերի շրջանակում իրականացվելիք միջոցներից ոչ մեկը չի ենթադրում Բելառուսի ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ինքնիշխանության սահմանափակում կամ կորուստ», – ասել է Գոլովչենկոն:
Նա բացատրել է, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև համաձայնեցված միութենական 28 ծրագրերից յուրաքանչյուրը նախատեսում է տարբեր միջոցառումներ՝ մինչև 2027թ.: