Դատարանը մերժեց կաշառքի գործով ձերբակալված տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Օրերս կաշառքի գործով ձերբակալված Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։

Դատավոր Աննա Մաթևոսյանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը և մերժեց տնօրենին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է և հիմա նախապատրաստվում է դրանց դեմ բողոք՝ Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար՝ ինչպես ձերբակալման, այնպես էլ խափանման միջոց կալանքի մասով:

Ըստ իրավապահների՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում1500 դոլար կաշառք է պահանջել։

Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։

Սկանդալի կենտրոնում հայտնված Մարինա Մալախյանը պնդել էր, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել, իսկ կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչը հակառակը՝ հայտարարել էր, որ գումարը տվել է, որպեսզի աշխատանքի ընդունվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով