tert.am: Կրեմլում սկսվել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև բանակցությունները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հանդիպման սկզբում Ռուսաստանի առաջնորդը ասել է, որ խնդրել է իր գործընկերոջը գալ Մոսկվա՝ ամփոփելու համար՝ վերջին շրջանում ինչ է արվել Միութենական պետության զարգացման ծրագրերի ուղղությամբ և որոշ հարցերի վերջակետ դնելու համար:
Բանակցություններից հետո Պուտինը և Լուկաշենկոն մամուլի ասուլիս կտան: