Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ Արմավիրի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին ուղղված «Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց» և «Լենուղու Ջիվանու անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմապերպությունների տնօրենների վերաբերյալ «Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին» միջնորդագրերը քննարկվել են մարզպետի մոտ հրավիրված խորհրդակցությունների ընթացքում:

Տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցված պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վերջինիս համապատասխան որոշումներով ազատվել զբաղեցրած պաշտոններից»:

 

ՀՀ Արմավիրի մարզպետարան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով