Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում սեպտեմբերի 7-ի ցերեկը  4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է թուրքական ucsutun.com կայքը՝ հղում անելով Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը (AFAD)։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) փոխանցմամբ` երկրաշարժը գրանցվել է Անթալիա նահանգի Քումլուջա շրջանում։

Ստորգետնյա ցնցումները եղել են  26.02 կմ խորության վրա։

Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ և զոհեր չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով