Թալիբների դեմ պայքարը կշարունակվի. Դիմադրության ուժերը հերքել են Փանջշերը գրավելու մասին «Թալիբան»-ի հայտարարությունը |tert.am|

tert.am: Փանջշերի մոջահեդները հերքել են նահանգի գրավման մասին թալիբների հայտարարությունը և հայտարարել պայքարը շարունակելու մտադրության մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դիմադրության ճակատի ուժերը ներկա են բոլոր ռազմավարական դիրքերում՝ հովտի ամբողջ երկայնքով … Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի ժողովրդին, որ թալիբների և նրանց գործընկերների դեմ պայքարը կշարունակվի մինչև արդարության և ազատության գերակայությունը», – ասված է նրանց թվիթերյան գրառման մեջ:

Հիշեցնենք, որ այսօր «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մոջահիդը հայտնել է, որ աֆղանական Փանջշեր նահանգն ամբողջությամբ անցել է թալիբների վերահսկողության տակ: Փանջշերը միակ նահանգն է, որը թալիբների վերահսկողության տակ չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով