6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիա-Սիրիա սահմանին։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Թուրքիայի Հաթայի մարզի Դեֆնե շրջանը։
Այս մասին հայտնում է Թուրքիայի ՆԳՆ աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը։
Դեֆնեի շրջանի երկրաշարժին հետեւել է մեկ այլ՝ 5,8 մագնիտուդով երկրաշարժ Հաթայի Սամանդաղի շրջանում։
Հիշեցնենք, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 40․000-ը։