Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ և մրցակցային. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները լինելու են ազատ, անկախ և մրցակցային:

Փաշինյանն այդ մասին ասաց մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես համոզված եմ և, կարծում եմ, բոլորն են գիտակցում, որ Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները պետք է լինեն արդար, ազատ, ժողովրդավարական, մրցակցային: Ես համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ասաց վարչապետը:

armenpress.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով