Եվ՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարցը պետք է քննարկվի օրինականության շարջանակներում. Նիկոլ Փաշինյան

Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շարջանակներում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությունը, ես անձամբ հարյուր տոկոսով հավատարիմ եմ այդ քաղաքականությանը», – ասաց նա:

Ինչ վերաբերում է հաշվեհարդարին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաշվեհարդարն անհամատեղելի բառապաշար է սիրո ու համերաշխության կառավարության համար:

Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ և հնարավորությունը կար, և ժամանակը կար: Ես ուզում եմ ասել, որ որևէ գործողություն երբևէ չդիտարկել անձնական պատկերացումների շրջանակներում», – ասաց նա:

aysor.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով