Թալիբները հայտարարել են, որ գրավել են Փանջշիր նահանգի 2 շրջան |tert.am|

tert.am: Աֆղանստանի Փանջշիր նահանգի՝ ռազմավարական նշանակություն ունեցող Խինջ շրջանը, ինչպես նաև Աննաբայի շրջանն անցել են թալիբների վերահսկողության տակ, ինչի մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են թալիբները:

 «Թալիբան» արմատական շարժումը սեպտեմբերի երեքին տեղեկացրել էր, որ լիակատար վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի ամբողջ տարածքի վրա, ներառյալ Փանջշիր նահանգը, որտեղ տեղակայված են դիմադրության ուժերը:

Այս մասին Reuters գործակալությանը հայտնել էր թալիբների երեք աղբյուրը՝ մանրամասնելով, որ այս կապակցությամբ մայրքաղաք Քաբուլում կրակոցներ են հնչել:

Ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել էր, որ Աֆղանստանի Փանջշիր նահանգի վերահսկողությունն ուրբաթ անցել է «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներին: Սակայն որոշ ժամանակ անց դիմադրության ուժերի ներկայացուցիչները հերքել էին այս տեղեկությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով