tert.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին ասաց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Այսօր լրացուցիչ միջնորդություն եմ ներկայացրել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, և նրա մոտ փաստացի ախտորոշված հիվանդության տեսակը՝ շաքարային դիաբետը, որն ունի ծանր ձև, անհամատեղելի է կալանքի հետ: Անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ»,-ասաց փաստաբանը: