ԱՄԷ-ում Ադրբեջանի դեսպանը յուրացրել է Աբու Դաբիի էմիրի համար նախատեսված նվերը |tert.am|

Արաբական Միացյալ Էմիրություններում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դաշգին Շիքարովը յուրացրել է երկրի կառավարության նվերը, որը նախատեսված էր Աբու Դաբիի էմիր Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյանի համար:

Ինչպես գրում է haqqin.az-ը, խոսքը 10 տուփ սև խավիարի մասին է: Բացի այդ, ներկա պահին Աբու Դաբիում Ադրբեջանի դեսպանատանը հատուկ հանձնաժողով է աշխատում, որը հետաքննում է կես մլն դոլարի անհետացման փաստը:

Նշվում է, որ Շիքարովը բավականին փորձառու դիվանագետ է: ԱՄԷ-ում դեսպանի պաշտոնին նշանակվել է 2016 թվականի հունվարին:

tert.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով