Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։

«Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները»,- հայտնում են ՀՀ կառավարությունից:

Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները և առկա խնդիրները։

Նշվում է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ առկա խնդիրները լուծելու և նախատեսված բարեփոխումներն առաջ մղելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով