Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կհրավիրվեն Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողով:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Նրանց հրավիրելու ենք ոլորտի առաջնահերթություններն ու հետագա համագործակցության հարցեր քննարկելու համար, որպեսզի հասկանանք, թե ինչ համագործակցության կետեր ունենք»,- ասաց Թովմասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով