Ռուստամ Բաքոյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:

«Առաջադրումը հիմնավորված է այն հանգամանքով, որ Ռուստամ Բաքոյանն արդեն աշխատանքային փորձ ունի այս հանձնաժողովում աշխատելու: Մեզ համար նաև խիստ կարևոր է, որ հենց այս հանձնաժողովում առաջադրենք մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

5 կողմ, 2 դեմ ձայներով Բաքոյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով