factor.am: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ժամը 22:00-ի սահմաններում կրկին կրակոցներ են հնչել։ Ինչպես ասաց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը, կրակոցները տարբեր տեսակի զինատեսակներից են եղել։
«Մի կես ժամ տևեց, էլի անկանոն կրակում էին։ Խուճապ չի առաջացել, սովոր ենք։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, զոհեր և վիրավորներ չկան»,-հայտնեց Չիտչյանը։