Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով: 

Հայաստանում մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք կատարել ենք 267 հազար պատվաստում, որի շրջանակում մի քանի տասնյակ դեպք ունենք, երբ քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով։ Բայց ունենք նաեւ դեպքեր, երբ նրանց մոտ  հիվանդությունը մեղմ է անցել, ծանր դեպքեր, կարելի է  ասել՝ չենք ունեցել: Իհարկե, «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության ավելի բարձր մակարդակի ապահովման, թե՛ հիվանդության ավելի ծանր ընթացքի հարցում»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով