ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների համար կրթական տարին սկսել մեկ օր շուտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է առաջին դասարանցիների համար  կրթական տարին սկսել մեկ օր շուտ՝ բացառելու համար դպրոցներում սեպտեմբերի  1-ին սպասվող կուտակումները: 

Այս մասին օգոստոսի 26-ին  Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանում տեղի ունեցած Շիրակի մարզի  հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ողջույնի խոսքում  Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նախ շնորհավորեց բոլորին՝ նոր ուսումնական տարվա առթիվ, կարևորեց  օգոստոսյան խորհրդակցությունը հատկապես նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցներում առկա խնդիրները բարձրաձայնելու ու հանրակրթության ոլորտի ձեռքբերումների ու բացթողումների մասին խոսելու համար:

«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ  պետք է սահմանենք նշաձող, որի ուղղությամբ պետք է աշխատենք: Ամենակարևորը հակահամաճարակային կանոնների պահպանումն է  և ուսումնադաստիրակչական գործընթացի նորմալ կազմակերպումը: Շատ աշխատանք ունենք անելու, բայց վստահ եմ, որ  կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- բոլորին լավ ուսումնական տարի մաղթելով՝ նշեց Շիրակի մարզպետը:

 ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն  հայտնեց դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարվա ընթացքում նախ համավարակով, ապա պատերազմով պայմանավորված ճգնաժամային պայմաններում կրթության անընդհատությունն ապահովելու համար:  Ներկայացնելով բուհերի ընդունելության քննությունների  Շիրակի մարզային արդյունքները՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ մարզի 1 159  դիմորդից ընդունվել են 832-ը, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Ի դեպ, մեծ տոկոս է կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվող դիմորդների թիվը: Մարզում  դիմորդների շրջանում ամենապահանջված ուղղություններն են «Բժշկական գործ», «Ֆինանսներ», «Թարգմանչական գործ», «Իրավագիտություն» մասնագիտությունները: 

Շիրակի մարզի շրջանավարտները նախընտրում են դիմել Շիրակի պետական համալսարան, ինչն, ըստ փոխնախարարի, ևս կարևոր է մարզի զարգացման համար:

Շարունակությունը՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով