5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս – արեւմուտքում |armenpress.am|

armenpress.am: Օգոստոսի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ՉԺՀ-ի հյուսիս – արեւմուտքում՝ Ցինհայի եւ Գանսուի նահանգների սահմանագծին: Այդ մասին հայտնել Է Հոնկոնգի դիտարանի սեյսմոլոգիական ցանցը, որն ստորգետնյա ցնցումները գրանցել Է տեղական ժամանակով 07:38-ին (Երեւանի ժամանակով 03:38-ին):

Ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Յույմեն քաղաքից (Գանսուի նահանգ) 230 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք սակավաբնակ շրջանում: Օջախի գտնվելու խորությունը չի ճշտվում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով