Թուրքիան սկսում է զորքերը դուրս բերել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Թուրք զինվորականները, հաջողությամբ իրականացնելով իրենց պարտականություններն Աֆղանստանում, պատվով վերադառնում են հայրենիք»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Reuters լրատվական գործակալությանն ավելի վաղ երկու թուրք պաշտոնյաներ հայտնել էին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչև օգոստոսի վերջ կլքեն Աֆղանստանի տարածքը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով