«Թալիբանը» հայտարարել է Փանջշեր նահանգի դիմակայության ուժերի հետ մոտալուտ խաղաղության համաձայնագիր կնքելու մասին |tert.am|

tert.am: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ շարժման տվյալներով՝ խաղաղության համաձայնագիրը Փանջշեր նահանգի հետ, որտեղ գտնվում են դիմադրության ուժերը, կկնքվի առաջիկա օրերին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք շփման մեջ ենք գտնվում է Փանջշերում մարդկանց հետ: Մենք բանակցություններ ենք վարում ազդեցիկ անձանց հետ: Բանակցությունները շուտով կլուծեն խնդիրն առանց պատերազմի: Ես 80 տոկոսով վստահ եմ, որ պատերազմելու անհրաժեշտություն չի լինի: Համաձայնագիրը կկնքվի առաջիկայում»,- ասել է Մուջահիդը:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով