ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 10 օրում 58,7 հազար մարդ է տարահանել Քաբուլից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ կարողացել է օգոստոսի 14-ից Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով դուրս տանել արդեն մոտավորապես 58,7 հազար մարդ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ էնդրյու Բեյթսը:

«Գրեթե 21,6 հազար մարդ է տարահանվել Քաբուլից օգոստոսի 23-ի՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 03:00-ը (Երեւանի ժամանակով օգոստոսի 23-ի 11:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 11:00-ն) ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 14-ից մենք դուրս ենք տարել շուրջ 58,7 հազար մարդ, հուլիսի վերջից՝ 63,9 հազար մարդ»,- նշել է նա Twitter-ի՝ իր էջում:

Ապրիլին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո «Թալիբանը» հարձակում է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, վայր դնելով լիազորությունները, լքել է երկիրը: Արեւմտյան պետությունները տարահանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում դիվանագետներին, ինչպես նաեւ երկրից հեռանալ ձգտող աֆղաններին Քաբուլի օդանավակայանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով