Թուրքիան պատ է կառուցել Իրանի հետ սահմանին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան երեք մետր բարձրությամբ պատ է կառուցել Իրանի հետ սահմանին` աֆղանցի փախստականների մուտքն արգելափակելու համար:

Ըստ «Ռոյթերզի», տեղում նաև չորս մետր խորությամբ փշալարեր և հավելյալ զինված ուժեր են տեղակայվել:

Սահմանի ամրապնդումը սկսվել է շաբաթներ առաջ, երբ թալիբների առաջխաղացմանը զուգահեռ հազարավոր աֆղանցիներ սկսեցին լքել հայրենիքը:

«Մենք ուզում ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ մեր սահմաններն անանցանելի են», – «Ռոյթերզին» ասել է Իրանի հետ սահմանակից Վանի նահանգապետ Մեհմետ Էմին Բիլմեզը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով