tert.am: «Թալիբան» շարժումը համաներում է առաջարկել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին և փոխնախագահ Ամուրլլահ Սալեհին՝ թույլ տալով նրանց վերադառնալ երկիր:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է թալիբների բարձրաստիճան առաջնորդ Հալիլ Ռահման Հաքքանին:
Թալիբներն օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:
Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Նա կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին: