Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Իրազեկ քաղաքացիների միավորումը» վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով վիճարկել է օգոստոսի 11-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից խորհրդարանի նիստի ուղիղ հեռարձակումը կանգնեցնելու հրահանգի իրավաչափությունը:
Ավելին, նաև հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել Դատախազություն՝ նույն ժամանակ լրագրողներին ԱԺ դահլիճի օդյակից հեռացնելու կապակցությամբ»։