Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճել է 3 մեդալ |1lurer.am|

1lurer.am: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն Ուֆայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ

67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն ու 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը դարձել են արծաթե մեդալակիր: 72 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Շանթ Խաչատրյանը՝  հաղթելով ադրբեջանցի Հասանլիին:

Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր հունահռոմեական ոճի 10 ըմբիշ:

Ավելի վաղ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում փոխչեմպիոն էր դարձել 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը, բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով