(c) Նարեկ Ալեքսանյան
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում գնալ Օպերայի հարակից տարածք եւ հանդիպել այդ տարածքում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նշենք, որ լարված իրավիճակ էր ստեղծվել Օպերայի հարակից տարածքում։ Քաշքշոց էր սկսվել ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների եւ ոստիկանների միջեւ։
Նախնական տեղեկություններով կան բերման ենթարկվածներ։ Այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են, քանի որ սրճարանի աշխատակիցները թույլ չեն տալիս գործարկել ապամոնտաժման տեխնիկան։