Թուրքիայի օդուժի անօդաչուն գրոհել է քրդերի շտաբի վրա Սիրիայի Հասեքեում |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատը հարված Է հասցրել քրդական կազմավորումների շտաբին Հասեքե քաղաքի՝ Սիրիայի հյուսիս – արեւելքում համանուն նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է Դուբայից հաղորդումներ հեռարձակող Al Hadath հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝գրոհի հետեւանքով զոհվել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (ԺՍՈՒ) ինը մարտիկներ, եւս առնվազն տասը վիրավորվել Է:

Թուրքիան 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիս – արեւելքում իրականացրել Է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն՝ ստեղծելով 30-կիլոմետրանոց անվանգության գոտի իր սահմանի երկայնքով: ԺՍՈՒ-ի ջոկատները մարտնչում են սիրիական զինված ընդդիմության՝ այնտեղ տեղաբաշխված կազմավորումների դեմ, որոնց օժանդակում Է Անկարան, եւ դիվերսիաներ են կատարում թուրքական զորքերի դեմ:

Օգոստոսի 17-ին թուրքական բանակի հրետանին գնդակոծել Է Աբու Ռայսեն քաղաքի շրջակայքը՝ Հասեքեի նահանգի հյուսիսում: Թուրք զինվորականներն ավելի քան 50 արկ են արձակել Սիրիայի տարածք: Դարդարա գյուղում հրետակոծության տակ են հայտնվել խաղաղ բնակիչների տները, դրա հետեւանքով զոհվել Է մի կին, եւս մի քանի մարդ վիրավորվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով