Արցախի ԱԽ քարտուղարը Ստեփանակերտում խմելու ջրի խնդրի թեմայով խորհրդակցություն է անցկացրել

Օգոստոսի 18-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։

Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ 24 ժամային ռեժիմով ամենօրյա աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ, որպեսզի բնակչության ջրային պահանջները բավարարվեն։

Քննարկման ընթացքում նշվել է, որ մայրաքաղաքում բնակչության քանակի ավելացմամբ պայմանավորված է նաև առաջացել ջրային խնդիրը, որի լուծման ճանապարհներից է ջրի խնայողաբար և նպատակային օգտագործումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով