Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է միայն առավոտյան. երկրորդ հերթափոխը չի աշխատել |news.am|

news.am: Ադրբեջանի ԶՈՒ-երի հերթական սադրանքի արդյունքում երեկվանից Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր՝ առավոտյան։ Այս մասին ասաց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս պահին իրավիճակը հանդարտ է։

Հիշեցնենք, որ երկու օր է՝ Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին տարհանվում են։

Նշենք, որ իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով