tert.am: Աֆղանստանում իշխանություն հաստատած ուժերը տեղի բնակիչներին կոչ են արել իրենց հանձնել զենքը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աֆղանստանի խաղաղ քաղաքացիները պետք է «Թալիբանի» լիազոր անդամներին հանձնեն զենքը և զինամթերքը»,- ասել է ծայրահեղական շարժման պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երկրից ամերիկյան զորակազմի դուրս բերման ֆոնին ակտիվություն դրսևորած թալիբները կարճ ժամանակահատվածում գրավել են Աֆղանստանի խոշոր քաղաքներն ու օգոստոսի 15-ին մտել մայրաքաղաք: