factor.am: «Թալիբան»-ը հայտարարել է, որ Թուրքիայի հետ ցանկանում է լավ հարաբերություններ, քանի որ ձգտում է հարմարվել աշխարհակարգին Աֆղանստանում տարած հաղթանակից հետո։ Այս մասին ասել է «Թալիբան»-ի մամուլի խոսնակ Սուհալի Շահինը։
«Թուրքիան մեծ, իսլամական, եղբայրական երկիր է»,- ասել է Շահինը թուրքական AHaber-ի հետ հարցազրույցում։
Ըստ նրա՝ «Թալիբան»-ը պատրաստ է աշխատել միջազգային դերակատարների հետ, քանի ձգտում են ամրապնդել իշխանությունը։ «Բոլորը կարող են հանգիստ լինել․ կառավարությունը, որը կհաստատվի Աֆղանստանում, կհարմարվի աշխարհակարգին»,-ասել է նա։