armenpress.am: Բժիշկ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված գրավի և չհեռանալու մասին ստորագրության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի քննությունը նշանակվել է 2021 թ. օգոստոսի 18-ին, ժամը՝ 15:00-ին։ Այս մասին հայտնել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Արմեն Չարչյանին «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով մեղադրանք էր առաջադրվել հունիսի 21-ին և նա ձերբակալվել էր։ Չարչյանը կալանավորվել էր հունիսի 23-ին: