Պենտագոնը հայտնել է Քաբուլում ԱՄՆ զինվորականների թիվը 4 հազարը գերազանցելու մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ զինվորականների թիվը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օգոստոսի 17-ին կգերազանցի 4 հազարը:

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, Քաբուլի օդանավակայանում ԱՄՆ ուժերը թալիբների կողմից սպառնալիքների չեն ենթարկվել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ Պենտագոնում հայտնել է գեներալ Հենկ Թեյլորը:

«Մինչև այս օրվա վերջը Քաբուլում ավելի քան 4 հազար զինվորական կլինի»,- նշել է նա:

Միաժամանակ, նրա խոսքով, օդանավակայանից անցած օրվա ընթացքում 7 ռազմական չվերթ է իրականացվել:

«Այդ ինքնաթիռները մոտ 700-800 ուղևոր են տարել, և մենք կարող ենք հաստատել, որ դրանցից 165-ը ԱՄՆ քաղաքացիներ են»,- հավելել է գեներալը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով