Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը բացելու արդյունքում ադրբեջանցիները կվերադառնան «նախնիների երկիր»» |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններ կատարած այցի շրջանակում կրկին խոսել է «Ադրբեջանի հինավուրց հողերի» (չակերտները՝ Խմբ.) մասին:

«Այս ճանապարհն ուղիղ տանում է դեպի Բասարգեչարի շրջան։ Հայաստանում այն անվանում են Վարդենիս, բայց այդ շրջանի իրական անվանումը Բասարգեչար է։ Այնտեղի բնակչության բացարձակ մեծամասնությունն ադրբեջանցիներ են եղել։  Ես խնդրում եմ, որ ոչ թե Վարդենիսը օգտագործվի ռեպորտաժներում և ընդհանրապես մեր բառապաշարում, այլ պետք է վերականգնվի Բասարգեչար անունը», – ասել է Ալիևը:

Վերջինը խոսել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ հայտարարելով, որ «ներկայում Արևմտյան Զանգեզուրը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ, բայց Զանգեզուրի միջանցքը բացելու արդյունքում իրենք, բնականաբար, այն կօգտագործեն քաղաքացիներին իրենց նախնիների երկիր վերադարձնելու համար»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով