ԱՄՆ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ընդունել փախստականներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում` Աֆղանստանի հարևաններին, ընդունել աֆղան փախստականներին, իսկ «Թալիբան» շարժմանը` ապահովել երկիրը լքելու հնարավորությունը բոլոր ցանկացողների համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

«Մենք կոչ ենք անում Աֆղանստանի հարևաններին, տարածաշրջանի մյուս երկրներին նրա սահմաններից դուրս ժամանակավոր կամ մշտական ապաստան տրամադրել աֆղաններին, որոնք փորձում են լքել երկիրը», – ասել է նա ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում:

Դիվանագետի խոսքով` չափազանց կարևոր է, որպեսզի բոլոր աֆղան եւ օտարերկրյա քաղաքացիները անվտանգ կարողանան հեռանալ երկրից:

ԱՄՆ-ն հազարավոր զինվորականներ է ուղարկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայան ՝ իրենց քաղաքացիներին և դաշնակիցներին տարհանելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով