Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք

Օգոստոսի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:42-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 19:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43․95⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով