tert.am: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պարետային ժամ է սահմանվել ժամը 21:00-ից: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզակվալայի հայտարարությանը:
Նախարարն ասել է, որ սահմանափակումները սահմանվում են «անկարգությունները կանխելու և Քաբուլի բնակիչների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար»:
Միրզակվալը քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել և 21:00-ից հետո չլքել իրենց բնակության վայրը:
Ինչպես հայտնում է Press Association-ը, վկայակոչելով «Թալիբան»-ի պաշտոնյային, թալիբները պատրաստվում են հայտարարել, որ իրենք վերահսկողություն են հաստատել երկրի վրա, և որ դա այժմ «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն» է:
Ավելի մանրամասն՝ tert.am-ում