factor.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ դաշինքն օգնում է Քաբուլի օդանավակայանը բաց պահել տարհանման գործողությունների համար:
«ՆԱՏՕ-ն օգնում է Քաբուլի օդանավակայանը բաց պահել տարհանումը հեշտացնելու և համակարգելու համար»,- ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», Twitter-ում գրել է գլխավոր քարտուղարը:
Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է երկրի խոշոր քաղաքներում «Թալիբան» շարժման հարձակումից հետո: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը։ Գրոհայիններն ավելի ուշ հայտարարել են, որ մտել են Քաբուլ, ինչպես նաև վերահսկողության տակ են վերցրել նախագահական պալատը: