tert.am: Գերմանիան փակել է իր դեսպանատունը Քաբուլում` թալիբներ` Աֆղանստանի մայրաքաղաք մուտք գործելու ֆոնին, գրում է nationalpost.com-ը:
«Անվտանգության իրավիճակը կտրուկ վատթարացել է: Քաբուլում Գերմանիայի դեսպանատունը փակ է օգոստոսի 15-ի դրությամբ», – ասվում է Բեռլինի արտաքին գործերի գրասենյակի կայքում:
Այն կրկին կոչ է արել Գերմանիայի քաղաքացիներին հեռանալ Աֆղանստանից:
«Մենք վստահեցնում ենք Աֆղանստանի, մասնավորապես՝ Քաբուլ քաղաքի բնակիչներին, որ նրանց ունեցվածքը, նրանց կյանքն ապահով է. ոչ ոքի նկատմամբ վրեժ չի լինի», – ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Վերջինը նաև հավելել է.«Մեր ղեկավարությունը հրահանգել է մեր ուժերին մնալ Քաբուլի դարպասների մոտ և չմտնել քաղաք: Մենք սպասում ենք իշխանության խաղաղ փոխանցմանը»:
Նա շեշտել է, որ բոլոր աֆղանստանցիները մասնակցություն կունենան իսլամական կառավարությանը, այսինքն՝ թալիբներ չհանդիսացող աֆղանստանցիները նույնպես ներառված կլինեն դրա կազմում:
Al Jazeera-ն հավելում է, որ «Թալիբան»-ը և Աֆղանստանի կառավարության պաշտոնյաները բանակցություններ են վարում իշխանության խաղաղ փոխանցման համար, այն դեպքում, որ զինյալները շրջափակել են մայրաքաղաք Քաբուլը: