«Աղոթում եմ բանակցությունների սեղանի շուրջ, առանց զենքի, լուծումներ գտնելու համար». Հռոմի պապը կոչ է արել վերջ տալ Աֆղանստանում հակամարտությանը |tert.am|

tert.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և խաղաղ կարգավորման կոչ է արել՝ ի շահ տեղի բնակչության, գրում է Al Arabiya-ն:

Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին, ավանդական դարձած, կիրակնօրյա քարոզից հետո:

«Իմ խորը մտահոգությունն եմ հայտնում Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ, խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ խաղաղության և բանակցությունների սեղանի շուրջ լուծումներ գտնելու համար՝ առանց զենքի: Միայն այս կերպ այս երկրի ուժասպառ բնակչությունը կկարողանա վերադառնալ նորմալ ու ապահով կյանքին», – ասել է Ֆրանցիսկոսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով