Պուտինը Թուրքիայում զոհված ռուս զինվորականներին հետմահու պարգևատրել է «Արիության» շքանշանով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու պարգևատրել է Թուրքիայում «Բե-200» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված ռուս զինվորականներին, հայտնում է Russia Today-ը:

Հինգ օդաչու հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով՝ «Թուրքիայի Հանրապետությունում հրդեհները մարելիս ցուցաբերած խիզախության, քաջության եւ նվիրումի համար»:

Թուրքիայում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է ութ անձ՝ 5 ռուս զինծառայող ու 3 թուրք, որոնք հանդիսացել են անտառային տնտեսության աշխատակիցներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով