Կայացավ «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը։ Այս մասին գրառում է կատարել կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
Ավելի վաղ կուսակցության գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քննարկումների առանցքում են լինելու հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաքելությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։
Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։ Կուսակցության գրասենյակից հայտնել էին նաև, որ արտահերթ համագումարի ընթացքում կհաստատվի կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կանոնադրական փոփոխությունների նախագիծը, համագումարը կընտրի նոր ղեկավար մարմին։