Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը |armenpress.am|

armenpress.am:  Բաքվում օգոստոսի 13-ին Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակվում է  «Երեք եղբայր – 2021» համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Համաժողովի ժամանակ քննարկվում են համատեղ վարժանքների ծրագիրն ու նպատակը, առաջադրված խնդիրները, մասնակիցների թիվը և կազմակերպչական այլ հարցեր:

Նշվում է, որ «Երեք եղբայր – 2021» միջազգային վարժանքը նպատակ ունի նպաստելու խաղաղ և պատերազմական գործողությունների ժամանակ բարեկամ և գործընկեր երկրների զինծառայողների պատրաստման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով